Գլենդելում հայկական Շամլյանովի անվան դպրոցը ամիսներ տեւած քրտնաջան աշխատանքից եւ պատրաստությունից հետո  եւս 6 տարվա հավատարմագրում է ստացել Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի Դպրոցների հավատարմագրման հանձնաժողովի  կողմից: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Իր պաշտոնական հայտարարությունում հանձնաժողովը շնորհակալություն է հայտնել դպրոցին՝ «կրթության որակի եւ դպրոցի բարելավման գործին նվիրվելու» համար: Դպրոցի թոշակի անցնող տնօրեն Վազգեն Մադենլյանը հայտարարել է, որ հպարտ է այդ ձեռքբերումով, եւ նշել, որ  դա «Շամլյանովի անվան դպրոցի բազմաթիվ ձեռքբերումների, ինչպես նաեւ ուսուցիչների եւ աշխատակիցների ցուցաբերած ջանասեր աշխատանքի եւ անձնվիրության ճանաչումն է»: