Հայաստանում «HSBC» բանկի հաճախորդները կարող են օգտվել «կանաչ» էներգետիկ նախագծերի ֆինանսավորումից: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Հայաստանում «HSBC» բանկի միջեւ ստորագրվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկի մասին համաձանություն, որը կուղղորդվի արդյունաբերական եւ բնակելի հատվածներում էներգետիկայի վերականգնման ոլորտներ: Միջոցները «HSBC» բանկին թույլ են տալիս աջակցել իր հաճախորդներին էներգետիկ արդյունավետության  եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու ժամանակ: Այդ մասին գրում է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքը:

Միջոցները կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք ցանկանում են կապիտալ ներդրումներ իրականացնել իրենց սարքավորումների, մեքենաների եւ այլ հիմնական միջոցների մեջ էներգարդյունավետության եւ ավելի քան 20% էլերգասպառման կրճատման նպատակով: Վարկերի առավելագույն ժամկետը 5 տարի է: Այս միջադեպը կոչված է օգնել Հայաստանին նվազեցնել իր տնտեսության էներգատարությունը եւ զարգացնել տարբեր հատվածներում էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումները, ինչպես օրինակ, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, մունիցիպալ եւ բնապահպանական ենթակառուցվածքները, անշարժ գույքը եւ բնակելի հատվածները: