Եվրոպական խորհրդարանը Եվրահանձնաժողովի նախագահ է ընտրել Ժան-Կլոդ Յունկերին:
Յունկերի օգտին է քվեարկել 422 մարդ, դեմ՝ 250, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արդեն հաղորդվել է, որ Յունկերը ներդրումային ծրագիր է առաջարկել Եվրոպայի տնտեսության վերականգնման համար, որի արժեքը գնահատվում է 400 միլիարդ դոլար:
Ծրագիրը պետք է միավորի հասարակական եւ մասնավոր ներդրումները, ինչպես նաեւ օգնի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ խթանի տնտեսական աճը Եվրոպայում հետագա երեք տարիներին:
Ավելի վաղ Յունկերի թեկնածության օգտին քվեարկել էին նաեւ ԵՄ երկրների առաջնորդները՝ բացառությամբ Հունգարիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների: Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կտրականապես դեմ էր արտահայտվել Յունկերի նշանակմանը, որին համարում է ԵՄ պետությունների ինտեգրացիայի մեծ կողմնակից:





























