Կորացի բժիշկները համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հետազոտել են Անդոն քաղաքից ոչ հեռու գտնվող 17-րդ դարի գերեզմանոցում 2013թ. հունվարին հայտնաբերված 160,2 սմ երկարությամբ տղամարդու մումիան: Հաստատվել է, որ մահացածը 45 տարեկան է եղել, նա Չոսոն դինաստիայում բարձր պաշտոն զբաղեցրած պետպաշտոնյա է՝ դատելով սանրվածքից, ինչպես նաեւ ամուսնացած է եղել:
Մումիան հետազոտելուց հետո հայտնաբերվել է, որ այս մարդը բնածին արատ է ունեցել՝ այսպես կոչված՝ Բոհդալեկի ճողվածք: Սա դիաֆրագմայի՝ կրծքավանդակի եւ որովայնի խոռոչները բաժանող մկանային պատի թերությունն է, որի դեպքում որովայնի խոռոչի օրգանները մտնում են կրծքավանդակ՝ առաջացնելով թոքերի, արյունատար անոթների եւ սրտի տարակենտրոնություն: Այս երեւույթը կոչվել է ի պատիվ չեխ անատոմ Վ.Ա. Բոհդալեկի, ով առաջինն է նկարագրել այս հիվանդությունը:
Սակայն նրանք հաստատում են, որ դիաֆրագմայի ճողվածքը չի եղել մահվան պատճառը:




























