Ամերիկացիների առնվազն 2%-ը գեյ, լեսբուհի  կամ բիսեքսուալ է, այդպիսին են տվյալ թեմայով  առաջին կառավարական ուսումնասիրության՝ National Health Interview Survey-ի արդյունքները:

Փորձագետները պարզել են, որ չափահաս  ամերիկացիների  1,6% -ն իրենց անվանում են գեյեր կամ լեսբուհիներ,  եւ 0,7% -ը՝  բիսեքսուալներ:

Պատասխանողների 96,6%-ը հայտարարել է, որ հետերոսեքսուալ է, եւս  1,1%-ը կամ հրաժարվել է պատասխանից, կամ էլ ասել, որ «ինքն այլ է»:

Բացի դրանից, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գեյերը, լեսբուհիները եւ բիսեքսուալները ավելի հակված են ծխելուն եւ ալկոհոլ օգտագործելուն, քան հետերոսեքսուալները: Ծխելու հակվածությունը խոստովանել են բիսեքսուալների 30%-ը եւ գեյերի ու լեսբուհիների 27%-ը, իսկ հետերոսեքսուալների շրջանում դրական պատասխան տվել է %-ը:

Բիսեքսուալների 42%-ը եւ  գեյերի ու լեսբուհիների 35%-ը հայտարարել են, որ ալկոհոլ են օգտագործել վերջին տարվա ընթացքում: Հետերոսեքսուալ ամերիկացիների մոտ այդ ցուցանիշը կազմել է 26%, փոխանցում է gazeta.ru-ն:

Փորձագետները հարցումն անցկացրել են ավելի քան 34 հազար մարդու շրջանում: