Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը տուգանել է «Գուգլ» ԲԲԸ-ին՝ Google Ռուսաստանի դուստր ընկերությանը, առանց հակացուցումների նախազգուշացման դեղամիջոցների գովազդի համար: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ռուսական օրենսդրության համաձայն, դեղերի գովազդի տարածումը թույլատրվում է դրանց օգտագործման դեպքում հակացուցումների առկայության, ցուցումների հետ ծանոթանալու անհրաժետութան կամ  մասնագետներից խորհրդատվության ստանալու նախազգուշացումներով:

Google որոնողական համակագում տարածվել էր «Կագոցել», «Իմունալ» եւ «Իմունալ + C» դեղամիջոցների գովազդը առանց օրենքով հաստատված նախազգուշացումների: Ուստի հակամենաշնորհային ծառայության հանձնաժողովը այն ճանաչել է՝ որպես «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտում: