Պատրիկ Շվարցենեգերը նկարահանվել է Tom Ford նորաձեւության ապրանքանիշի հագուստի եւ աքսեսուարների հավաքածուի գովազդային արշավի համար: Ըստ The Daily Mail-ի, Առնոլդ Շվարցենեգերի եւ Մարիա Շրայվերի 20-ամյա որդին վաղուց է փորձում հաջողության հասնել մոդելային բիզնեսում, սակայն հենց այս ֆոտոսեսիան է դարձել նրա առաջին լուրջ հաջողությունը:
Հոլիվուդյան դերասանի որդին ներկայացրել է դիզայներ Թոմ Ֆորդի աշուն-ձմեռ 2015/16 սեզոնի հավաքածուն: Նկարահանումների ժամանակ կրտսեր Շվարցենեգերի գործընկերուհին դարձել է 19-ամյա մոդել Ջիջի Հադիդը:
2014թ. սեպտեմբերին «կրտսեր Տերմինատորի» մասնակցությամբ գովազդային լուսանկարները կհայտնվեն մի շարք ամսագրերում, մասնավորապես՝ Vogue-ում, Harper’s Bazaar-ում, Elle-ում եւ Vanity Fair-ում:
Лента.Ру-ի փոխանցմամբ, ավելի վաղ Պատրիկն արդեն աշխատել է որպես ֆոտոմոդել: Օրինակ՝ 2011թ. նկարահանվել է Hudson Jeans-ի գովազդի համար:




























