Աշխարհի խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամը (CalPERS) հունիսին 30-ին ավարտվող ֆինանսական տարում 18.42% եկամտաբերություն է ապահովել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Pensions & Investments-ին: Նախորդ տարի հիմնադրամի արդյունքը կազմել էր 13.2%: Բարձր եկամտաբերությունը պայմանավորված է կապիտալի շուկայի 25 տոկոսանոց աճով:
Մասնավոր հաճախորդների ակտիվների կառավարումը հիմնադրամին 20 տոկոսանոց եկամտաբերություն է ապահովել: Ընկերության ներդրումների գծով տնօրեն Թեոդոր Էլիպուլոսը նշել է, որ մասնավոր կապիտալի կառավարման արդյունքնրը բարձր են եղել շնորհիվ «ցածր բազայի էֆեկտի»:
Պարտատոմսերի պորտֆելի տարեկան եկամտաբերությունը գերազանցել է 8%-ը, իսկ անշարժ գույքի կառավարմանը՝ 13%:
CalPERS-ի ակտիվների ընդհանուր ծավալը ներկայումս գերազանցում է 300 մլրդ դոլարը: 2009թ. կեսերին ակտիվները կազմել են 170 միլիարդից ոչ պակաս (անկումը պայմանավորված է ֆինանսական ճգնաժամով):





























