Թուրքիայի հարավային սահմանի անկայունությունը ավելի հրատապ է դարձնում հարեւանների՝ Իսրայելի, Հայաստանի եւ Կիպրոսի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցման խնդիրը: Այդ մասին ասյօր՝ հուլիսի 15-ին, Սենատի լսումներին ընթացքում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Բասը:

Հանդես գալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Բասը նշել է, որ բոլոր դեմոկրատների առաջ կանգնած կարեւոր հարցերից է՝ ինչպես են նրանք վերաբերում անցյալին:

«Մենք շարունակում են կոչ անել Թուրքիայի եւ Հայաստանին շարժվել կարգավորման ուղղությամբ՝ որպես համաշխարհային արդյունավետ եւ արգասաբեր համագործակցության ստեղծման միջոց», հայտարարել է Բասը:

Նա հիշեցրել է, որ «Այս տարի վարչապետ Էրդողանը ցավակցություն է հայտնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի սերունդներին»: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին թուրքական կառավարության այս ժեստը եւ այլ դրական ջանքերը ցույց են տալիս, որ երկխոսության համար տարածքը բաց է: «Սակայն կարելի է ավելի շատ ջանալ եւ մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ շարունակել 1915թ. ողբերգական իրադարձությունների հետ կապված փաստերի ամբողջական, արդար ճանաչումը», հայտարարել է դիվանագետը: