Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովայի ամենամոտ գործընկերներ Ռուստամ Մադումարովն ու Գայանե Առաքելյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 9 տարվա ազատազրկման, երկուսի պատիժը կրճատել են մեկ երրորդով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Տաշքենդի իր աղբյուրներին: Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ ժխտում դեռ չկա: Աղբյուրի համաձայն՝ Մադումարովի դատը, ենթադրաբար, տեղի է ունեցել անցյալ շաբաթ Տաշքենդի մարզի քրեական գործերով դատարանում: Նրան դատել են հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ միասին, որոնց մեղադրում էին մարդկանց առեւանգման եւ մի շարք այլ հանցագործություններում:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ «Terra Group», «Gamma Promotion» եւ «Prime Media» ընկերությունների մի շարք պաշտոնական անձանց նկատմամբ քրեական աղմկահարույց գործի շրջանակներում մի քանի անձի «բերման են ենթարկել» Գլխավոր դատախազություն. Նրանց թվում են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագյանը, Եկատերինա Կլյուեւան: Նրանց հանդեպ հարուցվել էր քրեական գործ 184-րդ հոդվածի 3-րդ մասով(«Հարկերից եւ այլ պարտադիր վճարներից խուսափում, որն իրականացվել է խոշոր չափելով»), 178-րդ հոդվածի 2-րդ մասով(«Մի խումբ անձնանց նախնական համաձայնությամբ արտարժույթի քողարկում») եւ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Երեք օր անց Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Մադմարովը, Ավագյանը, Կլյուեւան պետությանը եւ առանձին ընկերությունների խոշոր չափի վնաս են հասցրել: Չճշտված տվյալներկի համաձայն՝ Մադումարովը վերջին ժամանակներում Գուլնարա Քարիմովայի քաղաքացիական ամուսինն էր եւ աջ ձեռքն աշխատանքում, մի քանի քրեական գործով մասնակից է, որոնք հարուցել են Ֆրանսիայի, Լատվիայի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի իշխանությունները՝ կապված փողի լվացման եւ կոռուպցիայի հետ: Գայանե Ավագյանը Գուլնարա Քարիմովայի ամենավստահելի անձն էր հանդիսանում, օֆշորային «Takilant» ընկերության միակ սեփականատերը: