Շենգենի անդամ երկրներն առաջիկա տարիներին պատրաստվում են կարճաժամկետ վիզաներ տրամադրել 15 օր ժամկետով սահմանին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հայտարարել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի քարտուղար Սովեր Լիբորիուսը:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում վիզայի նոր տեսակ կհայտնվի, Շենգենի համաձայնագրի անդամ երկրներին կկարողանան սահմանին 15 օր ժամկետով կարճաժամկետ վիզաներ տրամադրել, իսկ Վիզային տեղեկատվական համակարգում գրանցվածները, որպես « մշտական զբոսաշրջիկներ», 3 եւ 5-ամյա ժամկետով վիզաներ կստանան»,- նշել է Լիբորիուսը:

Նրա խոսքով՝ «մշտական զբոսաշրջիկի» կարգավիճակ ստանալու համար պահանջվում է ներկայացնել բիոմետրիկ տվյալներ եւ կիրառել նվազագույնը երկու վիզա 12 ամսում: Նա հիշեցրել է, որ նորարարություններն առաջարկել է Եվրահանձնաժողովն ու այս պահին քննարկում են ԵՄ անդամ-երկրները: