ԲՐԻՔՍ-ի երկրների ներկայացուցիչները, այդ կազմակերպության առաջնորդների գագաթաժողովի արդյունքների հիման վրա ստորագրել են Զարգացման նոր բանկի ստեղծման համաձայնագիր: Բանկի շտաբ-բնակարանը գտնվելու է Շանհայում, իսկ առաջին նախագահողը լինելու է Հնդկաստանը: Ռուսաստանը կլինի բանկի կառավարող ներկայացուցչական մարմնի ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես նախկինում պատմել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԲՐԻՔՍ-ի բանկի վճարված կապիտալը կկազմի 10 մլրդ դոլար եւ համամասնորեն կբաշխվի մասնակիցների միջեւ:

«Ինտերֆաքս»-ի համաձայն՝ պետք է ստորագրվի նաեւ  ԲՐԻՔՍ-ի երկրների պայմանական արժութային պահուստների պուլայի ստեղծման համաձայնագիր է ստորագրվել: Բացի այդ, կողմերը փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԲՐԻՔՍ-ի երկրների վարկա-փորձարարական գործակալությունների միջեւ, համագործակցության մասին համաձայնագիր նորարարությունների բնագավառում: Ստորագրվել է նաեւ Ֆորտալեզյան հռչակագիր: