Համաձայն ճանապարհորդներին նվիրված Expedia օնլայն ծառայությունում  հրապարակված ամենամյա հետազոտության արդյունքների՝ Գերմանիայից եւ Ավստրիայից մեկնած հանգստացողները լողափների ամենաազատամիտ այցելուներն են: Հանգստացողների մոտ 28%-ը խոստովանել են, որ գործնականում կիրառել են նուդիզմ:

Լողափին ամբողջապես մերկանալուն այդքան էլ կողմ չեն թայերը (տեղական հանգստացողների 4%), ճապոնացիnերը (2 %) եւ Հարավային Կորեայի բնակիչները (3 %): Ճապոնացիները առավել հանդուրժող են լողափին ուրիշների մերկանալուն: Սակայն լողազգեստով պառկած ճապոնացիների 72%-ի մոտ այլոց մերկությունը զզվանք չի պատճառում: Լողափին մերկանալուն քննադատաբար են մոտենում հնդիկներն ու Հոնկոնգի բնակիչները (այդ երկրների զբոսաշրջիկների 29%-ը չեն ցանկացել իրենց շուրջը տեսնել նուդիստների):

Բազի այդ, պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները եւս կողմ են մերկ հանգստին: Հարցված տղամարդկանց 18%-ը լողափին մերկացել է: Կանանց շրջանում այս թիվը ավելի համեստ է, ընդամենը՝ 6%:

Առանց կրծքալի արեւայրուքի ամենահավատարիմ երկրպագուհիները Ավստրիայից են (49%), Իսպանիայից (42%) եւ Գերմանիայից (39%): Ընդհանուր առմամբ, բոլոր երկրների հանգստացողների 12% կանայք նշել են, որ լողափին գերադասում են հանգստանալ առանց լողազգեստի վերին հատվածի, հաղորդում է Lenta.ru-ն: