Շվեդ ակադեմիկոս Սվերքեր Յոհանսոնը «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանի 2,7 միլիոն հոդվածների հեղինակն է, գրում է Wall Street Journal-ը: Ըստ թերթի՝ պրոֆեսորը հայտնագործել է Lsjbot ծրագիրը, որը էլեկտրոնային աղբյուրներից տեղեկատվություն է քաղում եւ «Վիքիպեդիայի» հոդվածներ ստեղծում: Սովորաբար դրանք միայն բազային տվյալներ են պարունակում:
Այժմ պրոֆեսորն օրական մինչեւ 10 հազար հոդված է ստեղծում: Lsjbot-ի ստեղծած հոդվածների մեկ երրորդը շվեդերենով են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակադեմիկոսը հատուկ ուշադրություն է դարձնում քիչ հայտնի կենդանատեսակների, այդ թվում՝ թիթեռների եւ մեղուների մասին նյութերին:




























