Գերմանիայում տուգանել են մի քանի խոշորագույն արտադրողների նրբերշիկների գնային պայմանավորվածության համար:
Հակամենաշնորհային կարգավորողը հաստատել է, որ 21 ընկերություններ համաձայնության են եկել մի քանի տասնամյակների ընթացքում նրբերշիկայի ապրանքների գինը վերահսկողության տակ պահելու համար:
Տուգանքի չափը կազմել է 460 մլն դոլար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գաղտնի «նրբերշիկային կարտելը» հայտնի է նաեւ «Ատլանտիկ գրուպ» անունով՝ Համբուրգի համանուն հյուրանոցի պատվին, որտեղ եւ անցել է ձեռնարկությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը:
Ըստ հաշվարկների, Գերմանիայում գոյություն ունեն նրբերշիկների հազար հինգ հարյուր տարբեր տեսակներ:





























