ԱՄՆ պետքարտուղարութունը հավանություն է տվել Իսրայելին AIM-9X-2 Sidewinder «երկինք-երկինք» դասի հրթիռների, անհրաժեշտ պահեստամասերի եւ սարքավորումների եւ լոգիստիկ աջակցության ՝ ընդհանուր արժեքով 544 մլն դոլար վաճառքին , հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ, Իսրայելի կառավարությունը AIM-9X-2 Block II AURP «երկինք-երկինք» դասի 600 հրթիռների, 50 CATM-9X-2 ուսումնական հրթիռների, հրթիռների պահպանման եւ թեստավորման սարքավորումների, պահեստամասերի, անձնակազմի ուսուցման միջոցների եւ լոգիստիկ աջակցության , տեխնիկական փաստաթղթավորման եւ այլ ծառայությունների մատակարարման հարցում էր ուղարկել ԱՄՆ-ին:
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալության մամուլի ծառայությունում նշել են, որ ԱՄՆ-ը ձգտում է օգնել Իսրայելին պաշտպանունակության ամրացման գործում: Հրթիռների ծրագրվող վաճառքը թույլ կտա ամրացնել իսրայելական ռազմաօդային ուժերը եւ մեծացնել փոխգործակցությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ: Ընդ որում նշվում է, որ առաջարկվող վաճառքը բացասական ազդեցություն չի ունենա տարածաշրջանում զինված ուժերի հավասարակշռության վրա:





























