ՀԱՀ-ից Հոնկոնգ ուղեւորվող South African Airways ավիաընկերության  օդանավի մրրկայնության գոտի ընկնելու հետեւանքով 25 մարդ է տուժել, որոնցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  The Straits Times-ը:

Հոնկոնգի օդանավակայանի տվյալով՝ առավոտյան ժ. 11-ին իրենք հաղորդում են ստացել օդաչուից, որ վայրէջք կատարելու պահին որոշ ուղեւորների բժշկական օգնություն անհրաժեշտ կլինի:

Ուժեղ ցնցումային գոտի ընկնելու հետեւանքով տուժել է 13 կին եւ  12 տղամարդ, որոնցից 2-ին շտապ հոսպիտալացնելու կարիք է առաջացել:

Տղամարդկանց տեղավորել են Չինաստանի հարավի հիվանդանոցներից մեկում: