Բեռլինի պատի անկման 25-ամյակի հետ կապված Գերմանիայի մայրաքաղաքում նոյեմբերի 7-9-ին բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Քաղաքում պատրաստվում են մեծ թվով այցելուների աշխարհի տարբեր երկրներից, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով VisitBerlin.de պաշտոնական տուրիստական պորտալը:

Այս տարի քաղաքի հյուրերը կարող են այստեղ 15 կմ-անոց լուսային ինստալացիա դիտել՝ բաղկացած 8 հազար փուչիկից, որոնց օգնությամբ Բեռլինի կենտրոնում փողոցներ կկոչվեն, որտեղով անցել է Բեռլինի պատը: Նոյեմբերի 9-ին հատուկ շոուի ժամանակ այդ փուչիկները բաց կթողնվեն օդ: