Մեծ Բրիտանիայի Գրիմսբի քաղաքի իշխանությունները դժգոհություն են հայտնել, որ Լուի Լեթերյեի եւ Սաշա Բարոն Քոենի նոր ֆիլմը կոչվում է «Գրիմսբի»:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով NME-ն, այդ ֆիլմը էկրան պետք է բարձրանա 2015-ին: Քաղաքային խորհրդատու Մեթյու Բրաունը համարում է, որ ֆուտբոլային խուլիգանի մասին ֆիլմը «քաղաքի անունը վատ լույսի ներքո է ներկայացնում»:
«Տեղի տնտեսությանը դա օգուտ չի բերի: Այն ամենը, ինչ կապված է ֆուտբոլային խուլիգանության հետ, բացասաբար է ընկալվում: Մեզ մոտ ֆուտբոլային խուլիգանություն չկա, եւ մեր քաղաքի ֆուտբվոլային ակումբը դրանով տարբերվում է մյուսներից»,-ընդգծել է Բրաունը:





























