Հարավային Դակոտայից 19-ամյա անչափահաս Մեթ Հաթմիլլերը միաշարժիչ ինքնաթիռով միայնակ շուրջերկրա ճանապարհորդություն կատարած ամենաերիտասարդ օդաչուն է: Նա հաղթահարել է ավելի քան 46 հազար կիլոմետր, հաղորդում է Tosbalt-ը՝ վկայակոչելով АР
Հաթմիլլերի թռիչքը սկսվել է մայիսի 31-ից եւ ավարտվել հուլիսի 14-ին՝ վայրէջք է կատարելով Քալիֆորնիա նահանգի Հիլեսփի Ֆիլդ օդանավակայանում: Վերջին 16 ժամ տեւած թռիչքի ընթացքում նա հատել է Խաղաղ Օվկիանոսը: «Տուն վերադառնալը հիասքանչ է», - հայտարարել է պատանի օդաչուն իր մորն ու լրագրողներին: Գործակալության փոխանցմամբ, Հաթմիլլերի ձեռքբերումը դեռ պաշտոնապես չի արձանագրվել, նախորդ ռեկորդը սահմանել է Ռայան Քեմբելը, ով շուրջերկրյա ճանապարհորդության ավարտի պահին 19 տարեկան, 7 ամսական եւ 25 օրեկան է եղել: Հաթմիլլերը այդ տարիքին կհասնի միայն հուլիսի 24-ին:




























