Երգչուհի Ռիհանան սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ Twiiter-ի իր էջում #FreePalestine հեշթեգով հաղորդագրություն տեղադրելով: Աստղն անմիջապես ջնջել է հրապարակումը՝ զարմացած ընթերցողներին բացատրելով, որ այն պատահաբար է հայտնվել:
Չնայած հուլիսի 15-ին հրապարակվելուց հետո հաղորդագրությունը կարճ ժամանակ անց հեռացվել է, բարբադոսյան գեղեցկուհու 36.4 մլն բաժանորդները հասցրել են տեսնել այն ու զարմանալ, թե որքան ժամանակ է, ինչ նա քաղաքական նման հայացքներ ունի:
Ըստ Росбалт-ի, նույն օրն իսկ Ռիհանան պարզաբանել է, թե չգիտի՝ ինչպես է նման տարօրինակ հաղորդագրություն հայտնվել իր էջում: Նա ենթադրում է, որ պատահաբար պատճենել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին հոդվածի մի մասը, որը կարդացել է կայքերից մեկում:
Աստղն ընդգծել է, որ իրականում կողմերից ոչ մեկին չի սատարում, սակայն կողմ է տարածաշրջանում արյունահեղության դադարեցման: Որպես ապացույց, Lenta.ru-ի փոխանցմամբ, նա նոր հրապարակում է կատարել. «Եկեք աղոթենք խաղաղության եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության արագ կարգավորման համար: Արդյոք դրա հույսը կա՞»:




























