Ռուպերտ Մերդոքի 21st Century Fox ընկերությունը Time Warner-ին միավորվելու առաջարկություն է արել, սակայն մերժում է ստացել ամերիկյան մեդիակորպորացիայից: Այս մասին գրում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով, 21st Century Fox-ի նախագահ Չեյզ Քերին հունիսի սկզբին բանակցություններ է վարել Time Warner-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բյուքսի հետ:

Մերդոքն առաջարկել է Time Warner-ը գնել 80 մլրդ դոլարով: Երկու ընկերությունների միավորման արդյունքում ամերիկյան մեդիաարդյունաբերության ոլորտում հսկա կստեղծվեր՝ ավելի քան 140 մլրդ դոլար կապիտալով:

Բացի այդ, ըստ Газета.ru-ի, Ռուպերտ Մերդոքը բանակցություններ է վարում իր մեդիաբիզնեսի մաս կազմող CNN հեռուստաալիքը վաճառելու ուղղությամբ: