Ճապոնիայի ոստիկանությունը նկարչուհի եւ դիզայներ Մեգումի Իգասարային ձերբակալել է՝ համացանցում ֆայլեր տարածելու համար, որը հնարավորություն է տալիս 3D պրինտերի օգնությամբ նկարչուհու հեշտոցի հսկայական պատկերը ստանալ:

42-ամյա Իգասարին փորձել է իր սեռական օրգանի համակարգչային մոդելը վաճառել Ճապոնիայի 30-ամյա քաղաքացու: Բացի այդ, կինն ավելի քան մեկ մլն իեն է ստացել նրանցից, ովքեր համաձայնել են ֆինանսավորել իր նոր արտ-նախագիծը. հեշտոցի տեսքով նավակ՝ Pussy Boat անունով:

«Интерфакс»-ի փոխանցմամբ, նկարչուհու ձերբակալությունը լայնորեն քննարկվում է ճապոնական լրատվամիջոցներում եւ համացանցում: Եթե Իգասարիին մեղավոր ճանաչեն, նա կարող է մինչեւ 2 տարվա ազատազրկման դատապարտվել: Ճապոնուհին, սակայն, չի կարծում, որ անօրինական արարք է կատարել:

Իգասարին նախկինում նույնպես իր սեռական օրգանի պատկերների օգտագործմամբ օբյեկտներ է ստեղծել: Նկարչուհին անարդար է համարում, որ առնանդամը Ճապոնիայում համարվում է փոփ-մշակույթի մաս, իսկ հեշտոցը՝ տաբու: Իգասարիի կայքում նշվում է, որ իր ստեղծագործությամբ փորձում է կանացի սեռական օրգանի պատկերն ավելի սովորական դարձնել: