Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 660 մարդ է կալանավորել:

Հատուկ գործողություններ իրականացվել են գաղտնի, 6 ամիսների ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կալանավորվածների թվում են բժիշկներ, ուսուցիչներ, բուժեղբայրներ, սկաուտներ եւ ոստիկանության սպաներ, որոնց մեծ մասը երբեք չի հայտնվել հանցավոր տվյալների բազայում:

NCA-ի հաղորդմամբ, հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել համացանում մանկական պոռնոգրաֆիա փնտրողները: