2014թ.-ի առաջին կիսամյակում Դուբայի կառավարությունն իր քաղաքացիներին հողատարածքներ է նվիրել, որոնց ընդհանուր շուկայական գինը կազմել է 554,5 մլն դոլար, հաղորդում է «Arabian Business»-ը: Կառավարությունը նման քայլի է գնացել կենսամակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում, սակայն 2013թ.-ի առաջին կեսի հետ համեմատ, նվիրաբերած հողատարածքների քանակն այս տարի կրճատվել է 32 տոկոսով, հաղորդում է «Vesti.ru»-ն: 

2014թ-ի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Դուբայի իշխանությունները տեղի բնակիչների սեփականությանը 165 հողատարածք են հանձնել: 12-ական հողատարածք են նվիրել Մադրիֆ եւ Ալ-Թանի Ֆիֆս շրջաններում, 11 հողատարածք Ալ-Բաշրա Սաուզ Ֆիֆս, 10 հողատարածք Ալ-Թանի Ֆիֆսում: Պալմ Դեյրա շրջանում հողատարածքների ընդհանուր արժեքը կազմել է 23 մլն դոլար: Ամենաթանկ «նվերը» գտնվում է Դուբայի արեւմտյան հատվածում՝ Ալ-Սուֆոուում եւ գնահատվում է 77,8 մլն դոլար: