ԱՄՆ-ում զույգը կալանավորվել է Դելավերի «Չիփոթլե» ռեստորանի տանիքին սեքսով զբաղվելու համար: Նրանք գործողությունը չէին դադարեցրել անգամ այն ժամանակ, երբ ոստիկանությունը պահանջել էր կանգ առնել:
38-ամյա Մայքլ Սուհը եւ 27-ամյա Նիկոլ Գերամակը մեղադրվում են անպարկեշտ վարքի, սանձարձակության, դիմադրություն ցույց տալու եւ հանցավոր համաձայնության գալու մեջ: Ոստիկանությունը ժամանել էր, երբ հաղորդում էր ստացել, որ երկու հոգի ռեստորանի տանիքին սեքսով են զբաղվում, պատմել է ոստիկանության սերժանտ Ջեյմս Սպադոլան: Ըստ տեղեկությունների՝ Սուհը ապրում է ռեստորանից վերեւ եւ նույն այդ շենքում Mizu Sushi սրճարանի տերն է, փոխանցում է Аmericaru-ն:
Ոստիկանությունը ժամանել է ակտի ամենաթեժ պահին, պատմել է սերժանտը: «Կնոջ հագին սեւ զգեստ էր՝ վեր բարձրացված», - հայտնել է նա: Տղամարդու հագին եղածի մասին սերժանտը ոչինչ չի ասել:
Ոստիկանները կարգադրել են կանգ առնել, բայց նրանք շարունակել են եւս 20 վայրկյան: Երբ նրանց հայտնել են, որ կալանավորված են, զույգը փախել եւ թաքնվել է Սուհի բնակարանում, որտեղ նրանց գտել եւ կալանավորել են: Ավելի ուշ սիրահարներին ազատ են արձակել մինչեւ դատը՝ 1800 դոլար գրավի դիմաց:





























