Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուկի տուն են մտել անհայտ անձիք եւ գողացել թանկարժեք տեխնիկա։

Թուրքական Stargazete կայքի փոխանցմամբ՝  թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը արձակուրդից վերադարձել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող իր տուն եւ նկատել, որ դռան փականը կոտրված է։

Փամուկն անմիջապես ոստիկանություն է կանչել, որից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ տունը գողեր են մտել եւ թալանել։

Ոստիկանությունը վերցրել է փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները եւ ուսումնասիրության մեջ հայտնաբերել 2 կասկածյալի։ Նրանց ձերբակալելու համար աշխատանքներ են սկսվել։