Boston Dynamics ընկերության արտադրության  չորքոտանի AlphaDog ռոբոտը ամերիկյան զինվորների հետ մասնակցել է դաշտային փորձարկումներին, հաղորդում  է Engadget-ը: 

Թեստավորումն անցկացվել է Հավայան կղզիներում: Զինվորները նշում են, որ AlphaDog-ն կտրտված տեղանքում ընդունակ է հետեւել զինվորներին մոտ 70-80% դեպքերում: Փորձարկման ժամանակ: ռոբոտը ստացել է Քյուջո մականունը: Ամերիկյան բանակում շուն-ռոբոտի օգտագործման մասին ոչինչ չի հաղորդվում: