Պյոտր Պորոշենկոն ողջունել է Ուկրաինայի վերաբերյալ ԵԽ-ի  ամփոփիչ կոմյունիկեն եւ այն Ուկրաինայի անկախության աջակցման կարեւոր քայլ անվանել:

«ԵԽ-ն կարեւոր քայլ է կատարել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության աջակցման ուղղությամբ: Մեր մշտական երկխոսությունն արդյունք է տվել», — գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան իր էջում:

Ուկրաինայի հարցով ԵՄ-ի ընդունած ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ԵՄ պետությունների առաջնորդները Եվրահանձնաժողովին խնդրել են տրանսսահմանային փոխազդեցությունից եւ քաղաքացիական հասարակության ծրագրերից բացի վերանայել եւ դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր: