ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պատժամիջոցները ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները փակուղի են տանում, դրանց շատ լուրջ վնաս են հասցնում։ Նման քաղաքականությունը վնասում է նաեւ հենց ամերիկացիների ռազմավարական շահերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, դրանք, որպես կանոն, բումերանգի էֆեկտ ունեն եւ անկասկած փակուղի են տանում ռուս-ամերիկյան հարաբերությունները, շատ լուրջ վնաս են հասցնում։ Վստահ եմ՝ դա վնասում է ամերիկյան պետության եւ ժողովրդի ազգային ռազմավարական երկարաժամկետ շահերին», - լրագրողներին ասել է Պուտինը։
Նա ափսոսանք է հայտնել, որ ամերիկացի գործընկերներն այդ ճանապարհով են գնում։
Ռուսական պետության ղեկավարը նաեւ հայտարարել է. «Բայց մեր դռները փակ չեն բանակցային գործընթացի առաջ՝ այս վիճակից դուրս գալու համար։ Հուսով եմ՝ առողջ դատողությունը, խնդիրները դիվանագիտական եղանակով կարգավորելու ցանկությունը գերակայող կլինի»։ Արդեն հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն խստացրել է պատժամիջոցները ռուսական մի շարք ընկերությունների ու բանկերի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց եւ նկատմամբ։





























