Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37/3 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դուռը փակ է, ներսում Ա. Ս.-ն (ծնվ.1960 թ.) չի արձագանքում դռան թակոցներին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Ս.-ի բնակարանի լոգարանի դուռը եւ հայտնաբերել է վերջինիս դին: