Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը կրկին ճանաչվել է Երկրի ամենահարուստ մարդը:
Forbes ամսագրի հաղորդմամբ՝ վերջինիս կարողությունը գնահատվում է 79.6 մլրդ դոլար, ինչը 500 մլն դոլարով գերազանցում է վարկանիշի նախկին առաջատարի՝ Բիլ Գեյթսի կարողությանը (79,1 մլրդ դոլար): Սլիմը նման արդյունքի է հասել իր հիմնական ակտիվի՝ America Movil ընկերության արժեքի աճի շնորհիվ: Այդ ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտում առաջատարն է Մեքսիկայում:
Ընկերության բաժնետոմսերի աճը տեղի է ունեցել Telmex ֆիքսված կապի եւ Telcel բջջային օպերատորի միջեւ ակտիվների բաժանման արդյունքում: Այսպիսին է Մեքսիկայի նոր օրենսդրության պահանջները, ըստ որի, մեկ օպերատորին արգելում է վերահսկել կապի շուկայի կեսից ավելին: Սլիմը կապի շուկան վերահսկում է ոչ միայն Մեքսիակայում, այլ նաեւ Լատինական Ամերիկայի շատ երկրներում:





























