Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե Թեհրանը կդիմակայի, թեպետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձեւ է ընդունել երկրի դեմ: 

«Մեզ վրա աջից ու ձախից բանաձեւեր են թափվում, բայց դա մեղվի նման է, մենք համբերություն ունենք, կդիմակայենք։ Այժմ էլ նոր բանաձեւ են ընդունել: Մենք այդ բանաձեւին վերաբերվում ենք որպես մի թաշկինակի, որով մաքրում ենք թուքն ու աղբարկղ նետում»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ մեկնաբանելով նախօրեին ընդունված պատժամիջոցները:

Նա ընդգծել է, որ Իրանն արդեն սովոր է պատժամիջոցներին:

Սպիտակ տունը Ահմադինեջադի հայտարարությունը որակել է որպես «անհեթեթ հռետորաբանություն»: