Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, թե Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը թուլացնում է ՄԱԿ-ի ԱԽ դիրքերը:
«Դա այն դրվագներից է, որոնք թուլացնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- ասել է Լուլան:
Բրազիլիայի նախագահի խոսքով, այդ մարմինը այլեւս չի համապատասխանում իրերի ներկայիս դրությանն ու աշխարհում տնտեսական աշխարհագրությանը:
«ԱԽ-ն ներկայացնում է 1948թ. դրությունը, երբ ստեղծվել է»,- ասել է նա (իրականում ՄԱԿ-ը ստեղծվել է 1945թ.), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուլան Իրանի դեմ պատժամիջոցների ընդունումը «պյուռոսյան հաղթանակ» է որակել եւ կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ նոր երկրներ ընդգրկելով:
«Բոլորն են հավանություն տալիս ԱԽ բարեփոխմանն ու ասում, որ Բրազիլիան պետք է դրա մասը լինի: Բայդ դա շարունակվում է արդեն 17 տարի»,- ասել է Բրազիլիայի նախագահը:


























