Հայկական Համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհուրդը Հայաստանի անվտանգության թեմայով քննարկումներ է կազմակերպել։
Բանավեճերին մասնակցել են Բրուքլինի համալսարանի փորձագետ Ֆիոնա Հիլլը, ինչպես նաեւ Էյզենբերգի համալսարանի պատմագիտության կենտրոնի տնօրեն, Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի եւ քաղաքագիտության պրոֆեսոր Գրիգոր Սյունին։
«Քննարկումների ժամանակ Համագումարը պատրաստակամություն է հայտնել թույլ տալ ծանոթանալու Հայաստանին եւ ԼՂՀ-ին վերաբերող խնդիրների մասին փորձագետների ունեցած կարծիքներին»,- ասել է Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
«Հայաստանի անվտանգությունը 21-րդ դարում. ներկայիս համաշխարհային խնդիրները եւ տարածաշրջանային միտումները» թեմայով քննարկումն անցկացվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Դեւիդսոնի կենտրոնում։


























