Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է «ռուսական մաֆիայի» դեմ մասշտաբային գործողության ավարտի մասին:
Օրերս, իտալացիները ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչներին տեղեկացրել են «Կուրա» հատուկ գործողության ավարտի մասին: Վերջին փուլն անցել է 2014թ. հուլիսին Նովարո եւ Միլան քաղաքներում: Ոստիկաններին հաջողվել է մոտ 10 ավազակ ձերբակալել, այդ թվում՝ «օրենքով գող» Գոչի Մայսուրաձեին՝ Գոգիտա մականվամբ, հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով ռուսական իրավապահ մարմինների աղբյուրներին:
«Ռուսական մաֆիայի» ներկայացուցիչների բնակարանների եւ քոթեջների խուզարկության ժամանակ 45 կգ ոսկյա իրեր եւ ավելի քան 2 մլն տոննա արծաթյա զարդեր եւ սպասք է հայտնաբերվել, ինչպես նաեւ տարբեր արժութներով գումար՝ ընդհանուր արժեքով 3 մլն եվրո: Այս բոլոր իրերը վերջին տարիների ընթացքում գողացվել են «օրենքով գողերի» կողմից ստեղծված խմբավորման կողմից մասնավոր տներից:
«Կուրա» գործողությունը մեկնարկել էր 2013թ. հունիսին եւ մոտ մեկ տարուց ավել շարունակվել: Այդ գործողության շրջանակներում Եվրոպայում 44 ավազակ է ձերբակալվել, այս թվում 20-ը՝ օրենքով գող: Մասնավորապես, ճաղերի հետեւում է հայնվել խմբավորման առաջնորդը՝ «հանցավոր գեներալ» Մերաբ Ջանգվելաձեն՝ Մերաբ Սուխումսկի մականունով:





























