Հուլիսի 7-9-ին ռուսամետ ակտիվիստները Ուկրաինայի ներքին գործերի նախարարի նկատմամբ հակաահաբեկչական գործողության գոտի այցելության ժամանակ մահափորձ են կատարել: Այդ մասին մամուլի ասուլսին հայտարարել է Ավակովի խորհրդատու Զորյան Շկիրյակը, հաղորդում է UNN-ը:
ՆԳՆ-ում հայտարարել են, որ ներքին գործերի գերատեսչության ղեկավարի նկատմամբ մահափորձի կազմակերպիչը Գորլովկա քաղաքի պարետ Իգոր Բեզլերն է, ով հայտնի է նաեւ «Բես» մականունով:
«Մահափորձի պատվիրատուն եւ կազմակերպիչը անմիջականորեն Բեզլերն է, իսկ իր դիվերսիոն խումբը պետք է իրականցներ մահափորձը: Սպանությունը ծրագրվել է տարբեր եղանակներով: Դարանակալում, ռմբակոծություն կամ ահաբեկչություն կամ էլ սպանություն դիպուկահարի օգնությամբ», - նշել է Շկիրյակը:
«Սակայն շնորհիվ ստացված տեղեկատվության եւ ահաբեկիչների ապատեղեկատվության, հանցագործությունը հաջողվել է կանխել», - հավելել է Շկիրյակը:





























