Հուլիսի 16-ին ժամը շուրջ 19:00-ին ռուսական կործանիչը հարվածել է ուկրաինական «Սու 25» ինքնաթիռին: Օդաչուն չի տուժել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«ՌԴ ԶՈՒ կործանիչ ինքնաթիռը Ռուսաստանի տարածքից հրթիռային հարված է հասցրել «Սու 25» ինքնաթիռին, որը հանձնարարություն էր կատարում Ուկրաինայի տարածքում: Մեր ինքնաթիռը խփվել է: Օդաչուին հասցրել են տարհանել անվտանգ վայր, նա չի տուժել»,- ասել է Լիսենկոն: Այս մասին տեղեկացնում է УНН-ը:





























