ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահը խորհրդակցություններ է անցկացնում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ եմ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին ողջունել Պետքարտուղարությունում, որտեղ նա խորհրդակցություններ է անցկացնում ղարաբաղյան հիմնախնդրի եւ դրա կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:





























