Զինյալները հարձակվել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ավտոշարասյան վրա: «Համա պրեսս» գործակալության տեղեկացմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելյան Պակտիա նահանգում:

Նախնական տեղեկություններով, վիրավորվել են նախագահի անվտանգության պահպանության ծառայության չորս աշխատակիցներ:

Ըստ ИТАР-ТАСС-ի, հուլիսի 17-ի վաղ առավոտյան Աֆղանստանի անվտանգության ուժերը հետ են մղել Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ թալիբների զինված հարձակումը:

«Ահաբեկիչների հարձակումը ձախողվել է, միջադեպի տարածքը պաշտպանված է: Կառուցվող շինություններում թաքնված բոլոր հարձակվողները ոչնչացված են»,- հայտարարել է Քաբուլի քրեական ոստիկանության ղեկավար Գուլ Աղա Հաշիմին:

Քաբուլի միջազգային օդանավակայանի տարածքում տեղակայված է Աֆղանստանի անվտանգության պաշտպանության աջակցության Միջազգային ուժերի միացյալ հրամանատարության կենտրոնակայանը: