Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սթոքթոն քաղաքում սպանվել են բանկ կողոպտող երկու հանցագործները եւ մեկ պատանդ: Այս մասին տեղեկացնում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Սթոքթոնում բանկի կողոպուտի ժամանակ ֆինանսական կառույցի երկու աշխատակիցներ պատանդառվել են հանցագործների կողմից: Կողոպուտից հետո շուրջ 45 րոպե նրանց հետապնդել են:
Փոխհրաձգության արդյունքում պատանդներից մեկը վիրավորվել է: Հանցագործները տեղում սպանվել են, իսկ հրազենային վնասվածք ստացած բանկի աշխատակիցը հինգշաբթի մահացել է հիվանդանոցում:











