Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հինգշաբթի` հուլիսի 17-ին, ԵՄ կենտրոնում հանձնեց Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների մրցանակները:
Առաջին մրցանակը` նոութբուքը ուսանող Գեւորգ Սինանյանինն էր` Սյունիքի մարզի Գորիս քաղաքից, երկրորդը` նեթբուքը կհանձնվի երեւանցի ուսանող Էմմա Աղլամազյանին, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանող Գայանե Գեղամյանը:
Դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքով՝ հետաքրքրական էր, որ բոլոր հաղթողները երիտասարադներ էին: «Ես ուրախ եմ որ հաղթողները ուսանողներ էին, եւ հույս ունեմ, որ մրցանակները նրանց կօգնեն ավելացնել իրենց գիտելիքը ԵՄ եւ Հայաստանում Եվրամիության գործունեության մասին», ասաց դեսպանը:
Վիկտորինային մասնակցել են 1489 անգամ հայերենով եւ 340` անգլերենով: Թեեւ առաջին վիկտորինան բավականին բարձր մասնակցություն ուներ, երկրորդ վիկտորինային ներգրավվել են 250-ով ավելի մասնակիցներ` 2014թ. մասնակցությունը հասցնելով 1829-ի: Վիկտորինայի մասնակիցներից բոլոր հարցերինհայերենով ճիշտ պատասխաններ են տվել 505, իսկ անգլերենով` 158 մասնակից: Այդպիսով ճիշտ պատասխանողները կազմել են ընդհանուր մասնակիցների ռեկորդային բարձր` մոտ 36 տոկոսը: Նախորդ տարի այդ նույն ցուցանիշը կազմել էր գրեթե 20 տոկոս:
«ԵՄ-ը Հայաստանում» երկրորդ վիկտորինան բաց էր մոտ երկու ամիս` ապրիլի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը` ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն:
Ի հավելումն հիմնական մրցանակների, որոնք կհանձնվեն հուլիսի 17-ին, կտրամադրվեն նաեւ ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակներ, եւ կկազմակերպվի մեկօրյա միջոցառում` ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն վիկտորինային ու բոլոր հարցերին կտան ճիշտ պատասխաններ: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարեւոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։





























