Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի 30 մերկապարուհի դատարան են դիմել ոստիկանների դեմ հայցով, ովքեր, ենթադրվում է, ապօրինաբար լուսանկարել են նրանց մերկ վիճակում:
Կանայք հայտարարել, որ իբրեւ թե դաջվածքները լուսանկարելու նպատակով նրանց ստիպել են տարբեր դիրքեր ընդունել: Ընդ որում 10 ոստիկաններ «իրենց կամքին հակառակ առանց համապատասխան թույլտվության 1 ժամ շարունակ պահել են ամբարտավան եւ նվաստացուցիչ մեկնաբանությունների ուղեկցությամբ», հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով Los Angeles Times-ին:
Մերկապարուհիների իրավապաշտպանը կարծում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ոտնահարել են նրանց իրավունքները:
Իր հերթին, Սան-Դիեգո ոստիկանության ներկայացուցը ընդգծել է, որ զվարճանքի հաստատությունների, փաստաթղթերի ստուգումը եւ հատուկ առարկաների լուսանկարահանումը նրանց աշխատանքի սովորական մասին է:





























