Չինաստանի Գույչժոու եւ Ցզյանսու նահանգներում 12 մարդ զանգվածային ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:
Զանգվածային ինքնասպանության երկու փորձերի պատճառը, որի հետեւանքով 3 մարդ մահացել է, իսկ 9-ը ծանր վիճակում են, բնակելի տների հարկադիր քանդման վերաբերյալ կառավարության որոշումն է:
Ինքնասպանները 250-ական մլ թունաքիմիկատ են ընդունել երկու նահանգների լրատվական գործակալությունների շենքերի առջեւ՝ այդ կերպ փորձելով լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել խնդրի շուրջ:





























