Հնդկաստանի ոստիկանությունը հաղորդում է բռնության նոր դեպքի մասին. 6-ամյա աշակերտուհին բռնության է ենթարկվել դպրոցում:

Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում: Ենթադրաբար, աղջկան բռնաբարել են դեռեւս մի քանի ժաբաթ առաջ, սակայն ծնողները այդ մասին վերջերս են իմացել, երբ երեխան սկսել է փողոքել փորի շրջանում ցավերից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարյուրավոր բարկացած ծնողներ դուրս են եկել բողոքի ակցիայի դպրոցի մոտ, նրանք կոտրել են դպրոցի դարպասները: Ենթադրաբար, հանցագործությունը կատարել են դպրոցի երկու աշխատակիցներ:

Այս դեպքի առթիվ դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել: