Հոլիվուդի խոշորագույն կինոստուդիաներից մեկը հանդիսացող «20th Century Fox»-ը Բուսանի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ, որն իր մեծությամբ երկրորդ քաղաքն է երկրում, իր թեմատիկ այգին կբացի Հարավային Կորեայում: Այս մասին համաձայնագիրը «20th Century Fox Consumer Products»-ի, «Village Road Show Theme Park»-ի եւ հարավկորեական Հարավային Քենսան նահանգում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ծրագրի համաձայն՝ շինարարությունն արդեն 2015թ.-ին կմեկնարկի: Հոլիվուդյան կինոստուդիայի թեմատիկ այգին կհայտնվի Հարավային Կորեայի հարավարեւելյան ափերին եւ կգտնվի Բուսանի գլխավոր Քիմհե միջազգային օդանավակայանից 20 կմ հեռավորության վրա:
Այգին զվարճանքի համալիրի մաս կկազմի, որտեղ կգտնվեն հյուրանոցներ, հանգստի գոտիներ, կազինոներ, մարզահամալիրներ, առեւտրի կենտրոններ եւ այլն: «20th Century Fox»-ի այգու շինարարությունը կավարտվի 2018թ.-ին, ծրագրի վրա 3.5 մլն դոլար կծախսվի: Կորեացիները վստահ են, որ ընկերության ֆիլմերին նվիրված գոտու ի հայտ գալը մեծ թվով տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը կգրավի:
Նշենք, որ 2016թ.-ին «20th Century Fox»-ը կբացի իր թեմատիկ այգին Մալազիայում:





























