Հունաստանի մայրաքաղաքում բացվել է թեմատիկ «Biribildu Souvlaki» ռեստորանը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց զգալ իսկական կրկեսային ներկայացման հանդիսատես:
Այնտեղ կարելի է տեսնել այն ամենը, ինչն ավանդաբար կապվում է կրկեսի հետ՝ նկարած վագրերով վանդակ, ձիեր, պատերի ցուցապաստառներ, կրկեսային կրակներ, կրկեսի գմբեթի տեսքով լամպեր, գունավոր հատակ եւ այլն:
Դիզայնում գերիշխող են կարմիր եւ դեղին գույները, որոնք ուրախ մթնոլորտ են ստեղծում: Արտասովոր հաստատության նախագծի հեղինակը ճարտարապետ Մինաս Կոսմիդիսն է:
Ռեստորանի անվանումից դատելով՝ ավանդական ուտեստն այնտեղ սուվլակին է՝ հունական ավանդական «ֆասթ ֆուդը»՝ փայտե ձողիկների վրա խոզի խորովածի փոքր կտորների տեսքով: Եվս մեկ տարածված ուտեստ է խոզի մսով գիրոսը, փոխանցում է «Կուլինարնի Էդեմ»-ը:





























