Ամերիկյան հյուսիս-արեւմտյան Հարավային Կարոլինա նահանգի բնակիչները կոնֆետով պարկեր են գտել, որոնցում աջ-ծայրահեղական «Կու-կլուքս-կլան» կազմակերպությանն անդամակցելու հրավերով երկտողեր են եղել:
Երկտողերում հետեւյալ գրառումն է եղել. «Փրկեք մեր հողը, միացեք կլանին»: Դրանում նաեւ նշված է եղել հեռախոսահամար, որով զանգահարողներն ապօրինի ներգաղթի դեմ պայքարի կոչ պարունակող ավտոմատ հաղորդագրություն են լսել: Այս մասին գրում է Газета.Ru-ն:
ԱՄՆ-ում գործող աջ-ծայրահեղական կազմակերպությունը, որն ահաբեկչական մեթոդներով պնդում է այնպիսի ծայրահեղական գաղափարների շուրջ, ինչպես, օրինակ, սպիտակների առավելությունն ու սպիտակների ազգայնականությունն է, հիմնադրվել է ամերիկյան Թենեսի նահանգում, 1865 թվականին: Նախ այն գաղտնի հասարակություն է եղել, հետագայում միայն կազմակերպության գործունեությունը ռասիստական ենթատեքստ է ձեռք բերել: 1915 թվականին կազմակերպությունը վերածնվել է: Ճանաչվածության գագաթնակետին՝ XX դարի 20-ական թվականներին, կազմակերպությունը մինչեւ 6 մլն կողմնակից է ունեցել:











