Դոնքասթերրում ապրող երեք տարեկան Սմաջ անունով կատուն National Cat of the Year («Բրիտանիայի տարվա կատու») մրցանակի է առաջադրվել: Կենդանին հարձակվել էր իր տիրոջ որդուն նեղացնողների վրա եւ քշել խուլիգաններին:
Հինգ տարեկան Իթան Ֆենթոնը բակում խաղալիս էր եղել, նրա կողքին եղել էր երկու տարեկան եղբայրը՝ Էշթոնը: Մայրը՝ Սառա Ֆենթոնը երեխաներին հետեւում էր տան պատուհանից: Հանկարծ մոտեցել են ավելի մեծ տարիքի երեք տղաներ եւ սկսել են նեղացնել Իթանին: Երեխան փորձել է ուշադրություն չդարձնել, բայց նրանցից մեկը հրել գցել է նրան՝ ասելով. «Հեյ, դու ինչ է, ինձ արհամարհո՞ւմ ես»: Նախքան մայրը կհասներ, օտարականների վրա հարձակվել է Ֆենթոնների կատուն:
Կենդանին ճանկերը խրել է խուլիգաններից մեկի կրծքավանդակի մեջ: Հարձակումից վախեցած անկոչ հյուրերը գերադասել են նահանջել, հարձակման ենթարկվողն էլ սկսել է լաց լինել: Իթան Էշթոնը չի տուժել, հայտնում է Lenta.ru-ն:
Սառա Ֆենթոնը պատմել է, որ դրանից առաջ Սմաջը մարտական որակներ չէր դրսեւորել: Ըստ նրա՝ դեպքից հետո կատուն գիշերները հերթապահում է Իթանի ննջարանի մոտ՝ հսկելով երեխայի անդորրը:





























