ԱՄԷ-ի վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը միջազգային գրանտ է հայտարարել խմելու ջրի պակասության խնդրի լուծման համար: Գրանտի չափը կազմում է  1 մլն դոլար, եւ այն կշնորվի նրան, ով կառաջարկի մաքուր ջրի ոչ թանկ նորարարական մեթող ՝ ներառյալ արեւի էներգիայի օգտագործումը:

Շեյխը նաեւ հայտարարել է UAE Water Aid Foundation հիմնադրամի ստեղծման մասին: Վերջինիս նպատակը այս ոլորտում հետազոտությունների անցկացումն է:

Այդ տարի մուսուլմանների համար սրբազան օրվա՝ Ռամադանի պատվին, Դուբայը բարեգործական արշավ է կսկսի ամբողջ աշխարհում 5 մլն մարդու խմելու ջրով մատակարարելու համար: Նախաձեռնությանը մասնակցում են պետական հաստատություններ, մասնավոր ընկերություններ եւ էմիրաթի բնակիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

18 օրվա ընթացքում ընկերությունը մոտ 49 միլիոն դոլար է հավաքագրել: Հավաքված միջոցները կուղղոդվեն ջրհորների եւ պոմպերի տեղադրմանը, ինչպես նաեւ կարիքավոր շրջաններում ջրազտող սարքերի տեղադրմանը:

Միջազգային կազմակերպության տվյալներով, ավելի քան 800 մլն մարդկանց համար մաքուր խմելու ջուրը հասանելի չէ: Դրա պատճառով ամեն տարի շուրջ 3,5 մլն մարդ է մահանում, որոնց մեծ մասը մինչեւ 5 տարեկան երեխաներն են: